ՀՀ Արդյունաբերության Զարգացման Գործակալություն
Агентство развития промышленности Республики Армени
Industry Development Agency of Republic of Armenia
11.12.2019
Հարգելի հայրենակիցներ,
Մեր ընթերցողները հաճախ մեզ գրում են իրենց գյուտերի, կամ նորարարությունների մասին, որոնցում արծարծվում են գիտական և տեխնոլոգիական տարբեր բնագավառներին վերաբերող թեմաներ, և դրանց մասնագիտորեն անդրադառնալու համար մասնագետների խիստ կարիք է զգացվոմ: Սույն հանգամանքը մեզ հանգեցրեց այն մտքին, որ ժամանակն է համախմբել մեր հայ մասնագետներին, որպիսզի մեր գյուտերը մեր իսկ հայկական սահմաններում մնան:
Այս գաղափարն իրագործելու նպատակով խնդրում եմ փորձառու բոլոր մասնագետներին, անկախ բնակվելու վայրից, մասնագիտական ոլորտից, գիտական աստիճանից և տարիքից, ովքեր ցանկանում են համագործակցել ՀՀ արդյունաբերության զարգացման գործակալության հետ, գրել մեզ այդ մասին առանց հապաղելու:
Համագործակցության մանրամասները կներկայացնենք անհատապես և կամրագրենք համաձայնագրի տեսքով: Համագործակցության Ձեր համաձայնությունը խնդրում եմ ուղարկել info@hh-azg.com էլեկտրոնային փոստի հասցեով, կամ facebook-ի messenger-ով:
28.10.2019
Ստ. Պետերբուրգում տեղի ունեցավ "ՀՀ ԱԶԳ"-ի և ռուսաստանյան, ինժեներական մի շարք ձեռնարկությունների միջև փոխշահավետ համագործակցության համաձայնագրերի ստորագրում, որոնց շրջանակներում ՀՀ Արդյունաբերաության Զարգացման Գործակալությունը կապահովի ռուսական կողմին եվրոպական որակի նախագծերի պլանավորմամբ, փոխարենը նրանցից, հարկ եղած դեպքում, ստանալով գեոդեզիական, սեյսմիկ, ընդերքային ջրագոյացման, էկոլոգիական հետազոտությունների և չափումների, ինչպես նաև ռելիեֆային քարտեզագրման պրոֆեսիոնալ լայն հնարավորություններ: Վերջինս անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությունում կառուցվող յուրաքանչյուր շինության համար, սկսված 3-րդ կարգի շինություններից, և բոլոր արդյունաբերական շինությունների համար:
22.10.2019
Այսօր "ՀՀ Արդյունաբերության Զարգացման Գործակալության" համանունն կայքն է բացվել Facebook սոցիալական ցանցում: Այն կօգնի մեզ միմյանց հետ շփվել, և բանավեճերի կամ անմիջական շփումների միջոցով իմանալ միմյանց կարծիքը, Հայաստանում արդյոնաբերության և սոցիալ տնտեսական սպասվելիք զարգացումների և այլ նման թեմաների վերաբերյալ:
18.10.2019
Հարգելի հայրենակիցներ, այսօր "Հայաստանի Հանրապետության Արդյունաբերության Զարգացման Գործակալության" ղեկավար խորհրդի որոշմամբ ինտեռնետում բացվել է կազմակերպության կայքը, որի միջոցով էլ հենց կկայանա նրա ամբողջ գործունեությունը: