Հայաստանի Հանրապետության Արդյունաբերության Զարգացման
ծրագրի հայեցակարգ
1. Հիմնական մաս
2. Իրագործող օրգանը
3. Ինչ է իրենից ներկայացնում ներդրումը Հայաստանի համար
4. Նորաստեղծ արդյունաբերողի արտոնությունները
5. Նախարարությունների հետ համագործակցություն
6. Պրոյեկտների առաջնահերթությունները
7. Հայաստանի Հանրապետության սոցիալ‐տնտեսական իրավիճակի գնահատումը
8. Ծրագրի իրականացման ոլորտի ընդհանուր բնութագիրը
9. Գործունեության ֆինանսավորումը
Ծրագրի հիմքերը ‐
Ծրագրի նպատակը ‐
Ծրագրի խնդիրները ‐
Ծրագրի ցուցանիշները ‐
Ծրագրի իրականացման փուլերը և ժամկետները ‐
իրականացման ակնկալվող արդյունքները ‐
Սույն ծրագրի կոնցեպտը իրենից ներկայացնում է ենթակետերից բաղկացած մի ամբողջություն, որի
յուրաքանչյուր ենթակետը կարող է առանձին ծրագրի հիմք դառնալ:
Ծրագրի իրականացման մեթոդները իրենց հիմքում հաշվի են առնում հեղինակի գիտելիքները, աշխատանքային փորձը տարբեր երկրներում, արդյունաբերության զարգացման ուսումնասիրությունները, անձնական կապերը Եվրոպական ինչպես արդյունաբերողների, այնպես էլ
ինժիներական բազմաթիվ հիմնարկների շրջանակներում, զարգացող երկրների համար, ինչպիսին հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը, նախատեսված Եվրոպական ծրագրերին անձնական հասանելիությունը և դրանց կյանքի բերելու հնարավոր ձևերի իմացությունը:
Հայաստանի Հանրապետությունում արտադրական ճկնաժամի արագ վերացում, մրցակցային և կայուն արդյունաբերական շուկայի ձևավորում, բարձր տեխնոլոգիական և նորարարական արտադրանքի ստեղծում և նրա տարածումը Հանրապետության բոլոր մարզերում:
Հայաստանի Հանրապետության արդյունաբերական համալիրի զարգացում, զարգացող երկրներին տնտեսության զարգացման համար օժանդակող ԵՎրոպական տարբեր ծրագրերի իրականացում, ներդրումային ներգրավում, արդյունաբերական նորարարական ձեռնարկությունների ստեղծում, արդյունաբերական արտադրանքի ապրանքատեսակների մրցունակության ձևավորում, տնտեսական վերելք Հայաստանում:
Ստեղծել Հայաստանի Հանրապետությունում նորագույն տեխնոլոգիական ֆոնդ, որը իր ամբողջ ծավալով կներդրվի Հայաստանի արդյունաբերության մեջ:
Արդյունաբերական արտադրության ցուցանիշը, ծավալների և տեմպերի աճը յուրաքանչյուր նախորդ տարվա համեմատ, սեփական արտադրության ապրանքների առաքվող ծավալի, աշխատատեղերի և արտադրողականության աճը, բարձր տեխնոլոգիաների օգտագործմամբ արտադրանքի մասնաբաժնի առկայությունը և զարգացման տեմպերը, բարձրորակ աշխատատեղերի ավելացումը, արտադրական ոլորտում ձեռնարկությունների ներդրումների ծավալների պարբերական մեծացումը:
Ծրագիրը կարող է իրականացվել մեկ փուլով:
Իրականացման ժամկետը` 2019‐ից մինչև 2030 թվականը:
Նոր տեսակի բարձր տեխնոլոգիաներով ապրանքների արտադրության և մրցունակության դաշտի ստեղծումը, աշխատանքային պայմանների և աշխատուժիարտադրողականության արդյունավետության աստիճանի կտրուկ բարձրացումը, տարբեր մակարդակներում բյուդջեին հարկային եկամուտների ներհոսքի ավելացումը, բարձրակարգ աշխատատեղերի ստեղծումը, նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ էներգախնայողությունը և էներգետիկական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, շրջակա միջավայրի ախտոտման բացառումը:
1. Հիմնական մաս
Սույն կոնցեպտը ձևակերպված է հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ներկայիս սոցիալ‐տնտեսական, ներքին և արտաքին քաղաքական իրավիճակի, աշխարհագրական դիրքի, գործող արտադրական ծավալների և նրանց որակի, Հայաստանում առկա զբաղվածության քանակական մակարդակի, գույություն ունեցող ստրատեգիական ինֆրաստրուկտուրայի միջին մասնագիտական կրթական մակարդակի և ժողվրադագրական ներկայիս անհավասարաչափ բաշխվածության համապատասխան ուսումնասիրության շնորհիվ:
Գաղտնիք չե, որ Հայաստանի Հանրապետության Քաղաքական, տնտեսական, ռազմական և բոլոր այլ ուղղություններով ուժեղանալու հիմքում դրված է երկրի արդյունաբերության հնարավորին արագ զարգացման անհրաժեշտությունը: Վերջինիս զարգացման տեմպերը ուղղակի կապված են ժամանակակից տեխնոլոգիաների ճիշտ օգտագործման, երկրի ներքին և արտերկրյա մասնագիտական պոտենցիալի ռացիոնալ օգտագործման և ինվեստորներին ճիշտ ուղի առաջարկելու և շահավետ ներդրումային հարթակ տրամադրելու հետ:
Վերոհիշյալ հետևությունը լիարժեք հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետությունում մինչև 2030թ. արդյունաբերության զարգացման ստրատեգիա մշակելու համար, որը կհամապատասխանի Հանրապետության առջև կանգնած ծավալուն խնդիրը ժամանակակից մեթոդներով լուծելուն: Այլ կերպ ասած ‐ ՀՀ Արդյունաբերության Զարգացման Գործակալության սույն ծրագիրը, հանդիսանում է որպես Հանրապետության սոցիալ‐տնտեսական զարգացման պլանավորման ռազմավարական կարևոր տարր, որը իր դրական արդյունքները ցույց կտա գործունեության արդեն իսկ առաջին տարում, իսկ իր գրաֆիկական գագաթնակետին կհասնի մինչև 2030թ‐ը:
Հայաստանի Հանրապետության Արդյունաբերության Զարգացման Գործակալության ծրագիրը հաշվի է առնում աշխարհաքաղաքական և սոցիալ‐տնտեսական թույլ պայմանները, որոնցում հայտնվել է Հանրապետությունը վերջին շուրջ 25 տարիների արդյունաբերության պարալիզացման շնորհիվ:
Ծրագրի իրականացումը թույլ կտա Հայաստանը դարձնել ինդուստիալ երկիր, նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ ինտեգրվել միջազգային շուկայում, ստեղծել բարենպաստ ներդրումներ ներգրավելու պայմաններ, արագացնել երկրի սոցիալ‐տնտեսական զարգացումը, ստեղծել տեխնոլոգիական բաձր կարգի, արտերկրյա մասնաճյուղեր և դրանով իսկ նորարարական տեխնոլոգիաների արդիականացում, բարձրացնել մրցունակությունը արտադրողականության մեջ, ստեղծված աշխատատեղերի շնորհիվ բարձրացնել բնակչության կենսամակարդակը և աշխատանքի որոնման նպատակով, Հայաստանից հեռացած մարդկանց ստվար քանակի վերադարձի շնորհիվ, նաև քանակը:
Հատկանշական է, որ նման ծավալուն գործունեության համար, անհրաժեշտ է մի շարք նախարարությունների հետ միասնական աշխատանք, և կառավարության կողմից ընդունված որոշ իրավական հիմքեր ձեռք բերել:
Բացի դրանից անհրաժեշտ է կատարել Հանրապետության ժողովրդագրական կանխորոշում և կազմել Հայաստանի բնակչության աշխատունակության տարածքային քարտեզ:
ՈՒսումնասիրել Հանրապետության սոցիալ‐տնտեսական իրական իրավիճակը և արդյունաբերական բոլոր գործող կազմավորումների առկայությունը և հետագայում միմյանց հետ սերտորեն աշխատանքը կազմակերպելու նպատակով, նաև նրանց գործունեության ոլորտները:
Հայաստանի Հանրապետության կայուն և հավասարակշռված, արդյունաբերական զարգացմանը նպաստող նախագծերի և նպատակային ծրագրերի մշակումը:
Ստեղծել առաջնային և հեռանկարային հիմնական նախագծերը և դրանց տեղայնացման ծրագիրը Հայաստանի Հանրապետության տարածքում:
ՈՒսումնասիրել և ստեղծել Հանրապետության սոցիալ‐տնտեսական ու արդյունաբերության զարգացման ռազմավարության և նրա տարածքային նպատակահարմարության սխեման:
Այնուհանդերձ արդեն իսկ անհրաժեշտություն է դարձել ստեղծել մի օրգան, որը միավորելով այս ամենը կդառնա Հայաստանի արդյունաբերության զարգացման էպիկենտրոն, և իր կառուցողական ջանքերով հնարավոր կդարձնի նրա արագ վերելքը:
Հենց այդ կենտրոնի ստեղծման և նրա գործունեությունը իրավական դաշտում գրանցելու նպատակով է գրված սույն ծրագրի կոնցեպտը, որը առայժմ գտնվում է բանակցային շրջանում և մինչև լիառժեք ծրագիր դառնալը կարող է ենթարկվել փոփոխության և լռացումների:
Իրագործող օրգանը ‐ "Հայաստանի Հանրապետության Արդյունաբերության Զարգացման Գործակալություն" ‐կռճատ "ՀՀ ԱԶԳ"
Տարբերանշանը –
2. Իրագործող օրգանը
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության զարգացումը իրագործող օրգանն է " Հայաստանի Հանրապետության Արդյունաբերության Զարգացման Գործակալությունը": Վերջինս հիմնավորված է նրանով, որ տվյալ օրգանը իր գործունեությունը ծավալելու է կառավարության որոշումների շրջանակներում և սերտորեն աշխատելու է նախարարությունների մեծամասնության հետ, պարբերաբար քննարկման ներկայացնելով իր աշխատանքներին սատարող որոշումների նախագծեր: Այն կլինի ոչ միայն պռոյեկտներին վերաբերվող որոշումներ կայացնող, կամ նրանց ընթացքը վերահսկող, այլ իրական աշխատող օրգան, իր իսկ ղեկավարին - շաբաթական հաշվետվությամբ:
Գործունեության իրագործուման համար կհավաքվի պրոֆեսիոնալ մակարդակի հզոր թիմ, որը կազմված կլինի հետևյալ ծառայություններից`
‐ Ղեկավարություն
‐ Իրավաբանական ծառայութուն
‐ Պրոյեկտների ստեղծման և կազմակերպման ծառայութուն
‐ Մասնագետների հետ աշխատանքի ծառայութուն
‐ Ինվեստորների հետ աշխատանքի ծառայութուն
‐ Գեոդեզական, ինժիներական ծառայութուն
‐ Գծագրողների ծառայութուն
‐ Ինֆորմատիկայի ծառայութուն
‐ Արխիվ, նամակների վերլուծության և լրատվական ծառայութուն
‐ Գործավարություն
Աշխատանքային թիմը կստեղծվի կատարված առաջադրանքի համար պատասխանատվությունից չխուսափող մասնագետներից:
Թիմի աշխատանքային ձևը կնշանակվի ի սկզբանե: Այն է` Շատ արագ հետազոտել Հայաստանի Հանրապետության ամենաառաջնահերթ և անհրաժեշտ արտադրական հիմնարկ‐ձեռնարկությունների ցուցակը:
Կազմել ինվեստիցիոն գրաֆիկը:
Կազմել պրոյեկտային փաստաթղթերի փաթեթ, որում տեղ կգտնեն –
1. տեխնիկա‐տնտեսական նպատակահարմարության հաշվարկային բացատրություն,
2. Ամորտիզաթյոն ժամանակահատվածի հաշվարկը,
3. տեխնիկական առաջադրանքը,
4. տեղանքի պլան,
5. արտադրական շինության գծագրեր,
6. տեխնոլոգիական բացատրություն և այլն:
Կառուցվելիք յուրաքանչյուր գործարանի համար նախ կստեղծվի նրա կառուցման նպատակահարմարության վայրը: Այն որոշելուց հետո կկատարվի գեոդեզիական հետազոտումներ, որով կբացահայտվեն գործարանի հիմքի անվտանգության հետ կապված խնդիրները: Հիմքի անվտանգությունը հաստատելուց և տեղական կառավարման մարմինների հետ համաձայնության գալուց հետո կսկսվեն նախագծման էսկիզների գծագրումը և հաշվարկները:
Այսպիսով` այդ աշխատանքի արդյունքում կստեղծվի "ինֆորմատիվ թերթիկ", որը իր մեջ կպարունակի հետևյալ կետերը`
‐ Գործարանի ընդհանուր բացատրությունը,
‐ Գործարանի գտնվելու վայրի մեծությունը,
‐ Գործարանային համալիրի մեծությունը,
‐ Գործարանի արտադրողական ծավալները,
‐ Արտադրական էներգիայի ծախսումը,
‐ Աշխատակիցների մոտավոր քանակը,
‐ Գործարանի շինարարական ընդհանուր ծախսերը,
‐ Գործարանի կարևորությունը և նպատակահարմարությունը,
‐ Կառուցված գործարանային համալիրի ամորտիզացիոն մոտավոր ժամկետները,
‐ Լիածավալ արդյունավետությամբ աշխատանքի սկզբի ժամկետները,
‐ Համակարգչային ճարտարապետական ծրագրով ստեղծված գործարանի աարտաքին տեսքը:
"Ինֆորմատիվ փաթեթը" կտեղակայվի հանրությանը նախապես հայտարարված ինտերնետային կայքում (www.hh-azg.com), որպես "բաց պռոյեկտ" և կստանա իր կոդային համարը:
Հայաստանի հանրապետության պետական նշանակություն ունեցող, կամ զինված ուժերին վերաբերվող և սատարող բոլոր տեսակի ապրանքների արտադրական ձեռնարկությունների պռոյեկտները կարճ ժամանակում կնախապատրաստվի և կներկայացվի ՀՀ վարչապետին և կառավարության քննարկմանը:
Ռազմավարական նշանակություն չունեցող բոլոր պռոյեկտները, կհրապարակվեն և կլինեն բոլոր ինվեստորների կողմից հասանելի, լրատվական ծառայության, ԶԼՄ‐ների այդ թվում նաև ինտեռնետի հատուկ այդ նպատակի համար բացված (www.hh-azg.com) կայքէջի միջոցով:
Թիմի կողմից կմշակվեն և կկազմակերպվեն նաև մասնագիտական Համահայկական և Միջազգային Մասնագիտական Ֆորումներ, որոնք կկայանան ամենամյա պարբերականությամբ որոնց ըթացքում նույնպես ծավալուն տեղեկություն կտրվի բոլոր հետաքրքրվողներին և դրական սպասելիքները իրենց երկար սպասեցնել չեն տա:
Վերը նշված արդյունաբերական ձեռնարկությունների յուրաքանչյուր պրոյեկտ կհաշվարկվի և կգծագրվի հենվելով ոչ թե մինչ օրս գործող սովետական Հայաստանի ստանդարտ շաբլոնների վրա, այլ օտարերկրյա ինվեստորին հայտնի, Եվրոպական աշխատաձևին համապատասխան որակով և գործիմացությամբ, դրանով իսկ կառաջացվի հետաքրքրություն վստահ ներդրումների համար: Պրոյեկտները կներկայացվեն հետաքրքրվողներին սկզբից կարճ բացատրության ձևով, ապա ներդրողի գործնական քայլեր կատարելու դեպքում, պայմանագրի ստորագրությամբ կդրվի գործընթացի սկիզբը:
Իհարկե ցանկացած ինվեստոր, որը որոշակի հետաքրքրություն կցուցաբերի այս կամ այն պռոյեկտի նկատմամբ, կհրավիրվի Հայաստան, որտեղ և նրան կտրամադրվի կառուցողական բանակցային մթնոլորտ և երաշխիքներ պետության կողմից, ռիսկերի նվազեցնելու համար:
Յուրաքանչյուր ինվեստոր, անկախ նրա ներկայացրած երկրից, թիմի կողմից կվայելի հատուկ ուշադրություն, կստանա մշտական կապի հնարավորություն և ինվեստիցիոն գործընթացի հետ կապված յուրաքանչյուր խոչնդոտ շատ կարճ ժամանակում կվերացվի, դրանով իսկ ցույց տալով համագործակցության կարևորությունը:
Որպիսզի կարելի լինի մշտապես ապահովել պռոյեկտների կազմակերպչական և կատարողական որակը, բոլոր տեսակի պրոյեկտները կկատարեն պռոյեկտներով զբաղվող և ուրույն փորձ ունեցող Եվրոպական ինժիներական բյուրոները, որոնք կհրավիրվեն Հայաստան գործունեության սկզբի առաջին իսկ օրերին: Բանակցությունների ընթացքում նրանց առջև գդրվի Հայաստանում գրասենյակի բացման պայման և համաձայնության դեպքում կքննարկվեն արդեն իսկ առաջին պրոյեկտների պայմանները:
Այդ ամենին զուգահեռ "Հայաստանի Հանրապետության Արդյունաբերության Զարգացման Գործակալության" թիմը լուրջ և հետևողական կզբաղվի նաև զարգացող երկրների համար նախատեսված, սոցիալ‐տնտեսական զարգացման օժանդակության, Եվրոպական բազմաթիվ ծրագրերի ուսումնասիրությամբ և նրանց օգտագործման հնարավոր միջոցներով, Հայաստանի արդյունաբերության զարգացման օգտին:
Բացի դրանից "ՀՀ ԱԶԳ"-ի թիմի առջև կդրվի խնդիր, արտերկրում Հայաստանի նորաստեղծ արդյունաբերության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու տարբեր տեսակի արտադրողների շրջանակներում: Բանակցության հիմնական նպատակ կլինի շահավետ հարթակ տրամադրելը Հայաստանի տարածքում, առաջարկելով տարածքային չորս հզոր շուկաները: Նրանք են Ռուսաստանը, Ղազախստանը և Բելոռուսը, որոնց հետ Հայաստանը ունի մաքսային միության պայմանագիր և Պարսկաստանը, որը մոտ 40 տարի շարունակ գտնվում է տնտեսական արգելափակման մեջ և Եվրոպական արտադրողը զրկված է այդ շուկայից օրինական ձևերով օգտվելու հնարավորությունից: ԵՎ քանի որ Հայաստանը չի մասնակցում այդ արգելքներին, ապա Հայաստանի տարծքում արտադրված յուրաքանչյուր ապրանք էմբարգոի չի ենթարկվում: Հետևաբար Եվրոպական արտադրողը Հայաստանում արտադրություն ձեռնարկելով, լայն հնարավորություն ունի օրինական ճանապարհով գրավել նաև պարսկական շուկան:
Հատկանշական է, որ ոչ մի որոշում, ոչ մի քայլ, ոչ մի պրոյեկտ "ՀՀ ԱԶԳ"-ի կողմից ստվերի տակ չի գտնվելու: "Հայաստանի Հանրապետության Արդյունաբերության Զարգացման Գործակալությունը" ակտիվորեն կաշխատի ոչ միայն ներդրողների, այլ նաև յուրաքանչյուր, թեկուզ չնչին նորարարական միտք առաջարկող անձի հետ: կլսվեն և քննարկման կենթարկվեն բոլոր շատ թե քիչ արդիական գործնական ծրագրերը, կգրանցվեն և թվայնորեն կարխիվավորվեն հետաքրքիր բոլոր գաղափարները, որոնք կյանքի կկոչվեն զարգացման գործընթացի ընթացքում: Կստեղծվի նորագույն և բարձ տեխնոլոգիաների բանկ, որի պահոցը օրեցօր կընդլայնվի և յուրաքանչյուր պատեհ առիթ կօգտագործվի դրանց արտադրության մեջ իրականցնելու համար:
3. Ինչ է իրենից ներկայացնում ներդրումը Հայաստանի համար
Ներդրումներ են հանդիսանում դրամական միջոցները, բանկային ավանդները, բաժնետոմսերը և այլ արժեթղթեր, տեխնոլոգիաներ և գիտական իմացությունները, մեքենաներ և սարքավորումներ, վարկեր, ցանկացած այլ գույք կամ գույքային իրավունք, մտավոր արժեքներ, և ձեռնարկատիրական գործունեության այլ ներդրումներ, շահույթ (եկամուտ) ստանալու, կամ սոցիալական դրական արդյունքների հասնելու նպատակով:
Սա ներդրումների ընդհհանուր ձևակերպումն էր:
Հիմա անցնենք նրան, թե ինչ է նշանակում ներդրումը կոնկրետ Հայաստանի Հանրապետության համար, և ինչ է ստանում Հայաստանի Հաանրապետությունը յուրաքանչյուր ներդրումային պրոյեկտից:
Իհարկե, հնարավոր չե հերքել այն փաստը, որ յուրաքանչյուր երկրում, այդ թվում նաև Հայաստանում, կարևոր տեղ են զբաղեցնում փոքր և միջին բիզնեսը: Բիզնեսի այս տեսակները առաջանում են մեծամասնությամբ տեղի բնակչության ներքին պոտենցիալի շնորհիվ:
Ճիշտ է, այն փոքր ծավալներով ստեղծում է աշխատատեղեր, հարմարավետություն և կազմում է բնակչության սոցիալական ապրելակերպի ֆինանսական բարելավման փոքր, բայց հաճախ ոչ կայուն մի մասը:
Հայաստանը, նամանավանդ մայրաքաղաքը փոքր և միջին բիզնեսով բավականին հագեցված է և այդ բիզնեսի սկսնակները պարզապես մտնում են արդեն ստեղծված համակարգի մեջ, փորձելով գոյություն պաշտպանել:
Չի կարող նոր բացված առևտրի կենտրոնը Հայաստանի համար ներդրում համարվել, քանի որ այդ առևտրի կենտրոնը գրեթե ոչ մի աշխատատեղ չի ստեղծում, այլ տարծքը վարձակալության տալով, իր մոտ է ներքաշում արդեն կայացած վաճառողին, որը մինչ այդ մեկ ուրիշ տեղ էր վարձակալել: Ապրանք չի ներմուծում, քանի որ վաճառողը իր հետ բերում է ապրանք, որը մեկ այլ տեղ էր առաջարկում: Գնորթները Հայաստանում, նրա սկսած բիզնեսից նույնպես չեն ավելանում: Հետևաբար այդ և նման բիզնեսի ձևը իհարկե ներդրում է, բայց այն շահավետ է միայն ներդնողին, որով նա իր ավելի մեծ լինելու հաշվին, բիզնեսի մյուս մասնակիցներից պարզապես խլում է պոտենցիալ հաճախորդին: Նույնը կարելի է ասել նաև ուրիշ շատերի մասին:
Հայաստանի Հանրապետությանը շահավետ ներդրում կարող է հանդիսանալ այն ծախսերը, որոնք իրականացվում են արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի և տնտեսության մյուս ճյուղերում երկարաժամկետ ներդրումների տեսքով: Նրանք կարող են լինել ֆինանսական, իրեղեն և մտավոր ներդրումներ:
Ինվեստորը պետք է հստակ գիտակցի, որ պետությունը պատրաստ է գնալ որոշակի փոխզիջումների, բայց նրանից փոխարենը սպասվում է երկարաժամկետ ներդրում ցանկացած ապրանքի արտադրության համար: Դրանք կարոող են լինել նաև արդեն գործող ձեռնարկությունների ընդլայնման և տեխնիկական վերազինման համար կայացող ներդրումներ: Նման բիզնեսը կլինի իհարկե փոխշահավետ այն առումով, որ պետության համար այն կբերի աշխատատեղերի շատացում, պետբյուդջեի գումարի ավելացում, Հայրենական արտադրանքի ավելացում, հայկական ապրանքանիշի արտահանում և այլն: Իսկ ներդրող ձեռնարկությունը, ներդրումային հիմնադրամների ավելացում, արտադրական կապիտալի մեծացում, հիմնական արտադրական ակտիվների և դրանց գործունեության համար անհրաժեշտ շրջանառու միջոցների շատացում, որի շնորհիվ կստանա արտադրողական ձեռնարկության ինքնառժեքի մեծացում:
Հարկ է նշել, որ մտավոր ներդրումները, շատ կարևոր են յուրաքանչյուր արտադրական ձեռնարկության համար: Այդպիսի ներդրումները գիտական զարգացումների, կամ նորարարական մտքի ներդրումներ են, որոց առկայության դեպքում, արտադրված ապրանքը իրացվում է արագ և ավելի բարձր առժեքով: Այլ կերպ ասած - որքան շատ միտք և գիտելիք է ներդրված արտադրված ապրանքի մեջ, այնքան նրա պահանջարկը շատ է, իսկ վաճառքի գինը բարձր:
Այսպիսով ‐ Հայաստանում անհրաժեշտ են այնպիսի ներդրումներ, որոնք կարևոր դեր կխաղան և կօժանդակեն երկրի տնտեսության գործունեությանը և զարգացմանը: Արդյունաբերության զարգացման և դրա համար ուղղված ներդրումների ծավալների հաշվին կմեծացվի Հանրապետության սոցիալական կյանքի և զբաղվածության մակարդակը, դրական կազդի թե տնտեսության մեջ կառուցվածքային տեղաշարժերի, և թե տնտեսության ոլորտների զարգացման վրա:
4. Նորաստեղծ արդյունաբերողի արտոնությունները
Արդյունաբերության զարգացման ամենագլխաոր գործոններից է համարվում ներդրողին իր խնդիրների հետ միայնակ չթողնելը: Այդ պարագայում հատկանշական են պետական երաշխիքները և նույնիսկ պետական մասնակցությունը արտադրությանը, թե ընդհանուր, և թե անհատական յուրաքանչյուր դեպքի զարգացմանը, գրանցման օրից: Պետական բազմակողմանի մասնակցությունը արտադրության զարգացման կյանքում կտա ոչ միայն ներդրումային երաշիք, այլ նաև իր տեսադաշտում կպահի արտադրության զարգացման պրոցեսը և կպահի իր հսկողության տակ զարգացման ընթացքը:
Իհարկե գոյություն ունեն նորաստեղծ արդյունաբերողին կամ ձեռներեցին շահագռգռելու տարբեր միջոցներ: Լայն տարածում ունի բոլորին հայտնի հարկերից ազատման մեթոդը: Հայաստանում այն պայմանավորված է երեք տարվա ժամկետով: Շատերին թվում է, թե եռամյա ժամկետով հարկերից ազատված լինելը, բոլոր ինվեստորներին կհավաքի Հայաստանի շուրջ և նուընիսկ կարճ ժամանակում Հայաստանի տնտեսությունը ծաղկունք կապրի: Նման կարծիքը իհարկե չի համապատասխանում իրականությանը: Չմոռանանք, որ այս պարագայում խոսքը գնում է ընդհամենը շրջանառությունից առաջացած հարկերի մասին, իսկ շահույթահարկը վճարվում է առաջին իսկ դրամի առկայության դեպքում:
Բացի դրանից հարկերից ազատումը կարող է երեք տարի ժամկետով հետաքրքիր լինել միայն փոքր ներդրումների դեպքում, այն էլ ոչ թե արտադրական, այլ միայն առևտրի գործունեության, կամ այս կամ այն ծառայություններ մատուցող հիմնարկների համար, որոնց բացման ծախսերը Հանրապետության համար զգալի ներդրում համարվել չեն կարող:
Հայաստանի Հանրապետության համար լիառժեք ներդրումներ կարող են համարվել արտադրական ձեռնարկությունների մեջ ներդրումները, որոնց համար ինվեստորները կարող են ստանալ հարկերից ազատված լինելու պայման, ներդրումային չափին համապատասխան տևողությամբ: Իհարկե հարկերից ազատված լինելը ներդրողների համար առավելություն է, բայց գայթակղիչ հանգամանք չի հանդիսանում: Մեկ այլ բան է երբ Հայաստանյան կողմը իր արտերկրյա աշխատակիցների օգնությամբ կամ միջպետական պայմանագրերի միջոցով, նախապես երաշխավորում է արտադրված ապրանքի ծավալների վաճառքը:
Հաջորդ առավելությունը, որը կարելի է առաջարկել ներդրողին, դա ապագա գործարանի համար արդեն իսկ կառուցված շինությունն է: Հաշվի առնելով այն փաստը, որ ներդրողը շահագռգռված է ներդրված գումարի հնարավորին չափ արագ ետ ստանալում և բիզնեսի շահավետության մեջ, ստանալով արդեն պատրաստի գործարանային կառույց նա կխնայի առնվազն 1‐2 տարի, զուտ շինարարական ժամկետների վերանալու հաշվին: Նրան կմնա միայն սարքավորումների տեղադրումը և արտադրության սկսելը: Այս ձևը հնարավոր է հիմնականում այն դեպքում, երբ հայաստանյան կողմը, ինքն է առաջարկում արտադրությունը:
Ինչ խոսք Հայաստանում արդյունաբերության օգտին կարող է խոսել նաև կիսաֆաբրիկատային արտադրության ոլորտը: Այս դեպքում հարկ է նշել, որ պայմանաորված ժամկետների տևողությամբ, արտադրական, կամ վերամշակման նպատակներով Հայաստանի Հանրապետություն ներմուծված կիսաֆաբրիկատային արտադրանքը մաքսային վճարումներից, կամ հարկերից ազատումը: Իհարկե վերջինս պայմանավորված կլինի նաև նրանով, որ պայմանագրով հաստատված ժամկետից հետո, տվյալ ձեռնարկությունը Հայաստանում կստեղծի ապրանքի լիարժեք արտադրություն:
Ահա այսպիսի և մի շարք այլ քայլերի ճիշտ որոշումների ընդունումը, որոնք իրականում կշահագռգռեն պոտենցիալ արտադրողին, կստիպեն նրան լրջորեն մտածել ոչ միայն Հայաստանում արտադրական գործունեության սկսելու, այլ նաև այն զարգացնելու, արտադրական ծավալների մեծացման և արտադրական համալիրի ընդլայնելու մասին:
Այդ քայլերի շարքում կարող են լինել օրինակ`. Պետության կողմից այնպիսի ռադիկալ մեթոդները, ինչպիսին է - սկզբնական շրջանում պետության կողմից աշխատողների ժամանակավոր մասամբ, կամ լիառժեք վարձատրումը (6 ամիս), պետական սուբսիդավորումը, պետության կողմից այլ երաշխիքներ և այլն:
Ինվեստորի Հայաստանի Հանրապետությունում գործարան հիմնելու և արտադրություն սկսելու հստակ որոշում կայացնելու դեպքում, նրա հետ կստոորագրվի պռոյեկտի իրագործման պայմանագիր, որի հիմման վրա կհամաձայնեցվեն բոլոր ժամկետները: Պայմանագրի ստորագրումը հիմք կհանդիսանա ինվեստորին հանձնելու պրոյեկտի փաթեթի մի օրինակը: Համաձայն պայմանագրի համապատասխան կետի, Հայաստանի կողմին կվերապահվի պռոյեկտի շինարարական աշխատանքների իրագործման ամբոողջ ընթացքում իրականացնել տեխնիկական վերահսկողությունը, իսկ նրա ավարտից հետո շահագործման հանձնելու թույլատվությունը: Պրոյեկտը ընթացքում փոփոխության ենթարկելու դեպքում, Հայաստանի կողմը կկատարի նաև փորցագիտական ստուգումներ:
5. Նախարարությունների հետ համագործակցություն
„Հայաստանի Հանրապետության Արդյունաբերության Զարգացման Գործակալության“ համագործակթությունը նախարարությունների հետ հանդիսանում է արդյունաբերության զարգացման գործընթացի հիմքը: Գործընթացը, որը Հայաստանի հանրության համար ունի գոյության նշանակություն, ուղղակի կերպով կապված է տարբեր մակարդակի այս, կամ այն պաշտոնյայի, այդպիսի համագործակցության նկատմամբ, անձնական վերաբերմունքից:
Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր հասուն քաղագացի պարզ գիտակցում է, որ տնտեսական այն անկումը, որի մեջ հայտնվել է այսօրվա Հայաստանը, բացառիկ իրավիճակ է և դրանից դուրս գալ հնարավոր է միայն միմյանց հետ աշխատանքային դրական արդյունքների և կառուցողական ջանքերի շնորհիվ:
Տվյալ դեպքում խոսքը գնում է միասնական հետազոտումների, Հարցերը առաջադրանքներ դարձնելու, խնդիրներին լուծմներ տալու, որոշումներ կայացնելու, որոշումներին հրատապ ընթացք տալու և այլ կոնստրուկտիվ քայլերի մասին:
Սերտ Համագործակցությունը տեղի կունենա գրեթե բոլոր նախարարությունների հետ:
Սույն ծրագրի կոնցեպտում հակիրճ նշված են դրանցից միայն մի քանիսը, որոնք ներկայացված են կից`
6. Պրոյեկտների առաջնահերթությունները
„Հայաստանի Հանրապետության Արդյունաբերության Զարգացման Գործակալության“ ծրագիրն ու նրա գործընթացը չեն կարող ինքնանպատակ լինել: Այն ստեղծված է նպատակային գագաթնակետին արագ և կոնստրուկտիվ մեթոդներով հասնելու համար: Հայաստանի արդյունաբերության զարգացման համար իհարկե գոյություն ունեն արտադրական առաջնահերթություններ:
Հաշվի առնելով, որ "ՀՀ ԱԶԳ"‐ի կողմից կատարված յուրաքանչյուր քայլ կբխի զուտ Հայաստանի Հանրապետության պետական շահերից, ապա բոլոր տեսակի արդյունաբերական պռոյեկտները կաստիճանավորվեն ըստ արտադրանքի Հայաստանի համար անհրաժեշտության, կամ նախատեսված ձեռնարկությունների աշխարհագրական դիրքի տեղակայման կարևորության առաջնահերթության:
Անհրաժեշտ և առաջնահերթ են համարվում ռազմավարական նշանակություն ունեցող և բարձր տեխնոլոգիաների շարքում գտնվող ապրանքատեսակները: Արդյունաբերական ձեռնարկությունների առաջնահերթությունը առավելագույնս կտրվի աղետի գոտուն, սահմանամերձ գոտուն, և այն շրջաններին, որտեղից ամենաշատ արտագաղթն է տեղի ունեցել:
Հանրապետությունում դեմոգրաֆիական հավասարակշռությունը պահպանելու նպատակով, շատ կարևոոր է, որ արտադրական ձեռնարկությունները ապակենտրոնացված և սփռված լինեն Հայաստանի ամբոողջ տարածքով:
Արդյունաբերական արտադրատեսակների և Գործարանների աշխարհագրական տեղակայման կարևորության աստիճանավորումը կախված է մի քանի գործոններից ու հանգամանքներից:
Առաջին հերթին անհրաժեշտ է ուսումնասիրել և ի հայտ բերել Հայաստանում գտնվող բոլոր որակյալ մասնագետների քանակը և Հայաստանում նրանց բնավկելու վայրը: Անհրաժեշտ է արտերկրում աշխատանքի որոնումներով մեկնած հայրենակիցներին, նամանավադ բարձրակարգ հայ մասնագետներին հրավիրել Հայաստանի ինդուստրիալ զարգացմանը և գործարանային շինարարությանը մասնակցելու, այդ իսկ նպատակի համար գործածելով քարոզչական ամբողջ պոտեցիալը և բոլոր միջոցները:
7. Հայաստանի Հանրապետության սոցիալ‐տնտեսական իրավիճակի գնահատումը
Իհարկե Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքերը լավագույների շարքում չեն դասվում: Այն շրջապատված է սահմանակից երկու բարեկամական և ցավոք երկու թշնամական երկրներով: Չնայած այդ հանգամանքին, Հայաստանը իր կրեատիվ արտաքին քաղաքականության և տնտեսության զարգացման շնորհիվ, պետք է կարողանա հարևան երկրների հետ ստեղծել մի իրավիճակ, որտեղ կարող է ոչ միայն բանակցել լավ ու բարի հարևանի կարգավիճակով (հաճախ նաև թելադրված կոմպրոմիսների գնով), այլ բանակցել փոխշահավետ համագործունեության դիրքերից և նույնիսկ մատնացույց անել հետաքրքրությունների և շահերի շրջանակները բանակցող կողմին:
1991 թվականից ի վեր, Սովետական Հայաստանի անկախության անցումային շրջանի դժվարությունները բնականաբար հանգեցրին ժամանակավոր տնտեսական գործունեության և կենսամակարդակի ցուցանիշների նվազման: Հիմնականում այդ իսկ պատճառով զգալիորեն կռճատվեց Հանրապետության բնակչության թիվը:
Արդեն իսկ 1990 թվականից ի վեր արդյունաբերական ցուցանիշները մեծ անկում ապրեցին: Անկումը չշրջանցեց նաև գյուղատնտեսական ապրանքների արտադրական ինդեքսը, բնակ‐շինարարության ընդհանուր տարածքի շահագործումը, բեռնափոխադրումների ծավալը, զբոսաշրջիկների թիվը, մանրածախ առեւտրի շրջանառությունը, շինարարական աշխատանքների ծավալը, տեղի ունեցավ օտարերկրյա ուղղակի ներդրումների արտահոսք:
Արմատապես վերացվեց Մեքենաշինությունը, էլեկտրոապպարատների և կիսահաղորդիչների արտադրությունը, լուսարձակիչների և կվարցային ապակու, ինչպես նաև ճենապակու յուրահատուկ արտադրութունը, էլեկտրոշարժիչների և էլեկտրոինքնագնացների հզոր արտադրությունը, Կաուչուկի և քլորոպրենի արտադրությունը, Հաստոցաշինությունը, Կոշիկի և հագուստի արտադրությունը և արդյունաբերության շատ ու շատ բնագավառներ, որոնց շնորհիվ Հայաստանը կարող էր լիներ տնտեսապես հզոր, չնայած իր տարածքային չափերին:
Հարկ եմ համարում նշել, որ վերը նշված արտադրական բոլոր ապրանքները լայնորեն սպառվում էին ոչ միայն Հայաստանի ներսում, այլ նաև առտահանվում էին մի շարք այլ երկրներ:
Ճիշտ է, չի կարելի ասել, որ արդյունաբերական այդպիսի ծավալներ հնարավոր է ապահովել նաև այսօր, օգտագործելով արտադրական մոտ 30 տարի առաջվա պայմանները: Անխուսափելի կլիներ նորագույն տեխնոլոգիաների ներմուտք և որակական զգալի փոփոխություն, բայց մի բան է ժամանակի շնչին համապատասխան վերազինվել, մեկ այլ բան, զրոյական մակարդակից նորից ստեղծելը:
Արտադրության եյդպիսի հզոր համակարգի սպանդը Հայաստանի բնակչությանը բերեց կենսամակարդակի անկում, համատարած գործազրկություն, աշխատուժի արտահոսք, հանցագործության ցուցանիշների կտրուկ աճ, կռթության մակարդակի անկում, առողջապահության դեգրադացիա և այլն: Դրա փոխարեն Հայաստանում հայտնվեցին փոքրածավալ առևտրի հնարավորություններ, վարսավիրանոցներ, տաքսի և երթուղային տրանսպորտի գերաճ և մի շարք մանր այլ ծարայություններ, որոնց շնորհիվ մինչ օրըս բնակչութունը կարողանում է մի կերպ քարշ տալ իր գոյությունը: Անշուշտ գոյություն ունի նաև համեմատաբար խոշոր բիզնես, որը ստեղծված է բացառապես մենաշնորհային պայմաններում և հանդիսանում է երկրի ներսում ստեղծված բուրգային համակարգի մասը: Այնուհանդերձ Հայաստանում գոյություն ունեցող խոշոր բիզնեսը, Հանրապետության սոցիալ‐տնտեսական զարգացմանը գրեթե չի մասնակցում և Հայաստանի արդյունաբերության մաս կազմել չի կարող:
Հաշվի առնելով վերը նշվածը, սույն ծրագիրը իր մեչ պարունակում է գործընթացային մի սխեմա, որի իրագործման դեպքում Հայաստանը կդարնա ինդուստրիալ Հանրապետություն, ընդգրկելով արդյունաբերության բոլոր օղակները և դրանով իսկ իր հպարտ տեղը կգրավի միջգազգային արտադրողական ստրուկտուրայի ցանցում:
Գործընթացը սկսվելուն պես, արդեն իսկ մեկ‐երկու տարիների ընթացքում, Հանրապետության տնտեսական ոլորտում, յուրահատուկ դրական միտումներ կնկատվեն:
Կհետազոտվեն Հայաստանի հանքարդյունաբերության որակական չափանիշները, կուսումնասիրվի Հայաստանում գտնվող մասնագետների գիտական բազզան և այդ հիմքերի վրա կկազմվեն առաջին 80‐100 արտադրական պրոյեկտները: Կստեղծվեն օտարերկրյա ինվեստորներին և արտադրողներին շահավետ պայմաններ և Հայաստան կհրավիրվեն բոլոր այն գործարարներն ու մասնագետները, որոնք պատրաստ կլինեն ներդնել երկրում թե ֆինանսական և թե գիտական իրենց կարողությունը:
8. Ծրագրի իրականացման ոլորտի ընդհանուր բնութագիրը
Հայաստանի Հանրապետության զարգացման հիմնական նպատակն է սոցիալ -տնտեսական հավասարակշռված համակարգի հիմման վրա , հասնել բնակչության կայուն աճի և նրանց կենսամակարդակի վերելքին , որը կարելի է ձեռք բերել հետևյալ կերպ`
- տնտեսական աճի ինտենսիվ մոդելի ներդրման միջոցով,
- արտադրության ոլորտում առաջադեմ գիտության և նորագույն տեխնոլոգիաների օգտագործման հիմքով մրցունակ
արդյունաբերության ստեղծմամբ - արդիականացմամբ և նորագույն տեխնոլոգիաների ներդրումներով,
- որակական , տնտեսական և ֆինանսական իրավիճակի բարելավումը արդեն գոյություն ունեցող արդյունաբերական
ձեռնարկություններում,
- արդյունաբերական ենթակառուցվածքի ստեղծմամբ և զարգացմամբ,
- էկոլոգիական անվտանգության ապահովումով,
- էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրումով:
Հայաստանի Հանրապետության ներկայիս տնտեսության արդյունաբերական ոլորտի վիճակը բնութագրվում է հետևյալ կերպ `
Գոյություն ունեցող բնական ռեսուրսի անհամաչափ բաշխվածությունը, արտադրությունը , տրանսպորտը , աշխատանքի և սոցիալական ներուժը , որը ժամանակի հրամանով իր նկատմամբ պահանջում է մասնագիտացում և ֆունկցիոնալ առանձնահատկությունների զարգացում , արդյունաբերական համակարգի ստեղծման համար:
Հայաստանի Հանրապետության արդյունաբերական համալիրի սահմանափակ մրցունակությունը , փոքրաքանակ արտահանման ծավալները, ապրանքի ներկրման մեծացված ծավալները և արտադրողական պոտենծիալի պարալիզացումը:
Հնացած և ժամանակով բարոյալքված նյութատեխնիկական բազան և հիմնական միջոցների արժեզրկման բարձր մակարդակը:
Ահա այս և միմյանց հետ կապակցված նման խնդիրների լուծման և սոցիալ -տնտեսական վերելքի հզոր համակարգ ստեղծելու նպատակով կազմվել է սույն ծրագիրը , որի հիմնական գործիքը կլինի արդյունաբերության վերելքի ուղղորդումն ու կազմակերպումը :
9. Գործունեության ֆինանսավորումը
Չնայած նրան , որ "Հայաստանի Հանրապետության Արդյունաբերության Զարգացման Գործակալության " գործունեությունը կկատարվի պետության շահերի շրջանակներում, այն կգործի մասնավոր նախաձեռնությամբ :
Նրա եկամուտների աղբյուրը բացառապես նախագծային աշխատանքներից են :
Դրա համար ստեղծված է ներքին ֆոնդ , որը կհոգա գործունեության համար անհրաժեշտ բոլոր միջոցները :
Ֆոնդը իր հերթին կբաժանվի երեք ենթամասերի`
- Աշխատավարձի,
- Աշխատանքային միջոցների,
- Հարկային վճարումների ենթամաս:
Լրացում
Գործունեությունը սկսվելուն պես , Գործակալությունը կսկսից զբաղվել վերը նշված , առանց բացառության բոլոր կետերով միաժամանակ :
Ծրագրի ստեղծման ընթացքում հաշվի են առնվել Հայաստանի աշխարհագրական դիրքը , բնակչության դեմոգրաֆիական անհավասարաչափ բաշխվածությունը , մասնագետների առկա բնագավառները , աշխատուժի պոտենցիալը, էկոլոգիական և եղանակային պայմանները և այլն :
Չնայած նրա հայեցակարգային կարգավիճակին , այն հավանություն է ստացել Գերմանիայի բունդեստագի պատգամավորական երկու խմբակցությունների կողմից , որոնց շնորհիվ էլ նախատեսված է Գերմանական բիզնեսի և արդյունաբերության զարգացմանը օժանդակող Եվրոպական բազմաթիվ ծրագրերի ներգրավումը Հայաստան :
Ինչպես միանգամից աչքի է ընկնում կոնցեպտի ընթերցումից , այն զերծ է թվերի կամ տոկոսային հիմնավորումներից : Դրա պատճառն է այն , որ ազատ հասանելիության ինֆորմատիվ ոչ մի աղբյուր , Հայաստանում գոյություն ունեցող տնտեսական վիճակը հստակ չի առձագանքում , որի հետևանքով և բոլոր տվյալները միմյանց հակասական են :