Բիզնես-պլան

ՀՀ Արդյունաբերության Զարգացման Գործակալություն

Агентство развития промышленности Республики Армени

Industry Development Agency of Republic of Armenia


Բիզնեսպլան


1.1.  Բիզնեսպլան - Ի՞նչ է դա

 

Չնայած բիզնեսպլան տերմինի բազմիմաստությանը, այն կարող է հստակ բացատրության տրվել իր կազմողի համար:


Բիզնեսպլանը - դա փաստաթղթի ստեղծողի և ներդրողների համար հասկանալի ձեռնարկ է, որը օգտագործելով բիզնես համակարգի մեխանիզմներում, հստակ բացատրում է հիմնական գաղափարը և տանում այն է դեպի իրականացման:


Նմանատիպ փաստաթուղթը ստեղծվում է երեք գիտելիքների հիման վրա, որոնք հիմք կդառնան ձեր բոլոր հետագա գործողությունների համար: Միայն այս երեք գործոնների հստակ հասկանալու դեպքում կարող է ստացվել այն մեկնարկային հարթակը, որը ի վերջո, ձեզ կհանգեցնի նպատակին հասնելուն:

 

Սրանք են ցանկացած պրոեկտի հաջողության երեք հիմնական գործոնները

 

  1. Վայրը և դիրքը որտեղ Դուք ներկայումս գտնվում եք: Այսինքն, եթե դուք որևե ձեռնարկության աշխատող եք, և ցանկանում է բացել ձեր խանութը, ապա գիտակցեք, թե ինչ հմտություններ ունեք, ինչ գումար եք ներդնելու, ինչ սարքավորումներ, տարածքներ, անձնական կապեր և այլն:
  2. Վերջնական արդյունքը: Դա չպետք է երազ լինի «Ես ուզում եմ հարուստ լինել» շարքից: Դուք պետք է հստակ հասկանաք, թե ձեր բիզնեսը ինչպիսի ապրանքաշրջանառություն պետք է ունենա, ինչ շահույթ, ինչ շուկայում և շատ նման հարցեր:
  3. Դուք պետք է կարողանաք հստակ պլանավորել և հասկանաք, թե ինչպիսի քայլերի շնորհիվ կարող եք տեղաշարժվել առաջին կետից երկրորդը: Իհարկե, դուք չեք կարող ամեն ինչ հաշվարկել, բայց արժե ճշգրիտ և մանրամասն ներկայացնել, ըստ ձեզ շրջապատող իրողությունների հասկանալ, թե ինչպես վարվել:

Անդրադառնալով այս երեք հիմնական հարցերին, կարող եք անցնել նախապատրաստման հաջորդ փուլ՝ ձեր բիզնես գաղափարը կյանքի կոչելու համար:


 

1.2.  Ինչու՞ գրել բիզնեսպլան և ինչու՞ է դա անհրաժեշտ - 2 հիմնական նպատակ

 

Բիզնեսպլան կազմելու համար կա երկու հիմնական նպատակ: Յուրաքանչյուր դեպքերում պետք է ուշադրություն դարձնել որոշակի տեղեկատվության վրա:

 

Նպատակ 1: Ներդրողների համար բիզնեսպլանի կազմումը

 

Այս իրավիճակում դուք պետք է հասկանաք, որ ձեր հիմնական խնդիրը, որը կկատարի փաստաթուղթը, ներդրողներից գումարի ստանալն է, դրա համար անհրաժեշտ է ապացուցել, որ ստացված գումարը կօգտագործվի ռացիոնալ:

 

Նշանակություն չունի, թե հետագայում հարկ կլինի վարկը մարել, թե գումարը ձեզ կտրվի անդառնալիորեն, որպես դրամաշնորհ կամ սուբսիդիա, դուք պետք է ներկայացնեք ձեր գաղափարի իրականացումը հնարավորինս գեղեցիկ և ծանրակշիռ:

 

Դա անելու համար ձեր գրած բիզնեսպլանը պետք է ունենա որոշ առանձնահատկություններ

 

  1. Ներկայացված գաղափարհի տրամաբանությունը, որը բաղկացած է նկարագրված յուրաքանչյուր գործողության, ընթացակարգի, կամ ժամկետի պարզությունից և հիմնավորումից: Եթե որևե հարց կասկածի տեղիք է տալիս, ապա ավելի լավ է այն չհիշատակել, կամ ավելի մանրամասն ուսումնասիրել այդ տեսանկյունը: Ավելին, կազմված տեքստը կարող է մի քանի անհարմար հարցերի պատճառ դառնալ, որոնցից կախված կլինի ընդհանուր որոշումը:       
  2. Ներկայացված գաղափարհի գեղեցիկ բացատրությունը: Ամեն ինչ պետք է նկարագրվի սահուն և էլեգանտ, չպետք է օգտագործեք «բացասական» և «ռիսկեր» տերմինները: Կարող եք մի փոքր կատարելագործել կամ հարթել որոշակի խնդիր, որը կարող է բարդություններ առաջացնել, և որոնք ցանկության դեպքում կարող եք կարգավորել այն: Այնուամենայնիվ հարկ է հաշվի առնել, որ կարիք չկա նույնիսկ թղթի վրա անհնարին պարտավորություններ ստանձնել, հավատ չներշնչելու դեպքում դա կբերի դրական որոշման ձախողման:        
  3. Գաղափհարի վստահ ներկայացում: Շատ կարևոր է, որ դուք կարողանաք հմուտ և պրոֆեսիոնալ կերպով ներկայացնել Ձեր բիզնեսպլանը, հիմնավորելով այն օժանդակ վիճակագրությամբ և մեկ այլ ձեռնարկության ակնհայտ օրինակով: Ձևակերպեք Ձեր փաստարկները այնպես, ասես խոսում եք ակնհայտ երևույթների մասին: Ներդրողները կարող են լինել Ձեզանից առավել գիտակ, ավելի խելացի և տեղեկացված նմանատիպ բիզնեսի գործունեությունից և Ձեր կողմից խելացի բառերի հետևում թաքնվելու փորձը կբացահայտի անորոշությունը և բիզնեսի փորձի պակասը: Ձեր խոսակցության մեջ պետք է լինեք հնարավորինս հասկանալի և պարզ որը Ձեզ կօգնի զրուցակցին ներշնչել բիզնես գաղափարի ոգով:

     

    Այս կանոններին հետևելու դեպքում, Ձեր բիզնեսի պլանավորման շնորհիվ, Դուք կունենաք զգալիորեն ավելի մեծ հնարավորություն սպասվելիք կապիտալի ներգրավման համար:

     

    Նպատակ 2: Բիզնեսպլանի կազմումը Ձեր իսկ համար

     

    Այս դեպքում բիզնես պլանը գրվում է բացառապես որպես գործողությունների ուղեցույց ձեզ համար: Անհրաժեշտ է հաշվարկել այն ամենը, ինչ ձեզ հարկավոր է բիզնեսի սկսելու համար, և հիմնվելով ձեր սեփական հնարավորությունների վրա սկսեք գործել:

     

    Այս պլանը պետք է հնարավորինս մոտ լինի ձեր իրական իրավիճակին, որի ներքո Դուք կսկսեք Ձեր բիզնեսը:

     

    Այսպիսով` Գրասենյակը կազմակերպելու համար հարկավոր է կահույք գնել: Սա ներառում է 15 աթոռ, 5 սեղան և թղթերի համար 2 պահարան: Արդյունքում կազմում է որոշակի գումար: Այնուամենայնիվ, միևնույն ժամանակ, հիշում եք, որ Ձեր տրամադրության տակ կա փայտանյութ, որից կարող եք հավաքել պահանջվող պահարանները, ունեք նաև հինգ լրացուցիչ աթոռ, և ընկերներից մեկը պատրաստ է Ձեզ մեկ սեղան տրամադրել: Արդյունքում, գրասենյակային կահավորման համար Ձեր բյուջեն բավականին խնայողություն է կրել:

     

    Նման խնայողությունները, հատկապես վաղ փուլերում, կարևոր են ցանկացած բիզնեսի համար: Դրանից կախված կլինի բիզնեսի արագ և արդյունավետ զարգանումը:

     

    Ինչպիսի՞ սխալներ կարող են լինել այս պարագայում:

     

    Փաստորեն կատարվում են երկու միմյանցից անկախ հաշվարկներ: մեկը ծախսերի, մյուսը խնայողությունների համար: Հաճախ առաջանում է այդ երկու պլանների խառնաշփոթ, և փոխարենը ներդրողին հստակ բացատրելու, թե կոնկրետ ինչպիսին է գնումների համար նախատեսված սպասվելիք գումարը, փորձվում եք նախապես խնայել այն: Եթե Ձեզ անհրաժեշտ են 10 աշխատող, որոնք ունեն սահմանված աշխատավարձ, որակյալ աշխատանքի համար, ապա դա պետք է հեց այդպես էլ գրեք:

     

    Ասել, որ ձեր երեք ընկերները կարող են օգնել, երբ իրենց հիմնական գործից դուրս ազատ ժամանակ են ունենում, ոչ մի դեպքում ասել չի կարելի: Ներդրողը ակնկալում է ձեզանից հստակ գնահատական, գումար հատկացնելու համար, որի համար երաշխիքներ է ուզում, ոչ թե արդարացումներ:

     

    Նախքան բիզնեսպլան կազմելը, դուք պետք է հստակ հասկանաք, թե ում համար եք այն գրում: Եթե դուք դեռ որոշում չեք կայացրել այդ մասին, ամենայն հավանականությամբ ձեր աշխատանքը անօգուտ կլինի:



    Բիզնեսպլան օրինակ