Հայ ազգը չունի գիտնականների, գյուտարարների, ինժեներական, կամ նորարական մտքի խնդիր : Հայ ազգը ունի
խնդիր, այդ խելացի մտքերը արդյունաբերական հարթություն բերելու մեջ :
Այս կայքը ստեղծված է Հայաստանի և արտերկրի մի խունբ ինժեներների և տնտեսագետների կողմից, և սատարում է պոտենցիալ ներդրողներին իրենց գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում ծավալելու համար:
Նախաձեռնող խմբի նպատակներն են`
- Հայաստանի Հանրապետությունը ներդրումային իմաստով գրավիչ լինելու բարելավումը
- Ներդրումների որոնում և դրանց ներգրավումը Հայաստանի Հանրապետություն
- Հայաստանի Հանրապետության մարզերում ներդրումային հարթակների ենթակառուցվածքների զարգացման համար
- Ներդրողների և կառավարության միջև փոխհամագործակցության մեխանիզմների մշակում և կիրառում
- Հայաստանի Հանրապետության ներդրումային հնարավորությունների և ծրագրերի խթանմանն ուղղված միջոցառումների կազմակերպում և անցկացում
- Հայաստանի Հանրապետությունում բարենպաստ նորարարական միջավայրի ստեղծում
- Հայաստանի Հանրապետությունում Նորագույն տեխնոլոգիաներով հագեցված արդյունաբերական ձեռնարկությունների ցանցի ստեղծում
- Շահույթի ստացում
Նախաձեռնող խմբի առկա խնդիրներն են`
- Ներդրումային նախագծերի աջակցություն «մեկ պատուհանի» ռեժիմով,
- Ներդրումային առաջարկությունների նախագծային նախնական ուսումնասիրության իրականացում,
- Պոտենցիալ ներդրողներին գործարանների նախագային առաջարկությունների տրամադրումը և պլանավորման գործընթացի իրականացում,
- Հայաստանի Հանրապետության մարզերում ներդրումային ծրագրերի իրականացնելիս տեղեկատվության և կազմակերպչական աջակցություն,
- Ժամանակակից գիտական մտքի և տեխնոլոգիաների փոխանցման պայմանների ստեղծում Հայաստանի շրջանների տնտեսության մեջ,
- Մեծ և միջին ձեռնարկությունների տեղեկատվական և խորհրդատվական աջակցության իրականացում
- Հանրապետությունում գործող ձեռնարկությունների փոխհամագործակցությանն ուղղված միջոցառումների կազմակերպման ապահովումը
`